Հոդված 21
Հոդված 21
Ճանաչվում է խաղաղ ժողովների իրավունքը: Այդ իրավունքից օգտվելը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի նրանցից, որոնք դրվում են օրենքին համապատասխան և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ` ի շահ պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության ու բարոյականության պահպանության կամ մյուս անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության: