Հոդված 24
Հոդված 24
1. Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես մանկահասակի:
2. Յուրաքանչյուր երեխա պետք է գրանցվի իր ծնվելուց անմիջապես հետո և անուն ունենա:
3. Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: