Հոդված 25
Հոդված 25
Յուրաքանչյուր քաղաքացի, առանց 2-րդ հոդվածում հիշատակվող որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա.
ա/ մասնակցելու պետական գործերը վարելուն` ինչպես անմիջականորեն, այնպես էլ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով.
բ/ քվեարկել և ընտրվել իսկական պարբերական ընտրություններում, որոնք անց են կացվում համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, և ապահովում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը.
գ/ իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնել պետական ծառայություն: