Հոդված 28
Հոդված 28
1. Կազմվում է Մարդու իրավունքների կոմիտե (որն այսուհետև սույն դաշնագրում անվանվում է Կոմիտե): Այն կազմված է տասնութ անդամներից և կատարում է ստորև նախատեսվող ֆունկցիաները:
2. Կոմիտեի կազմի մեջ մտնում են այն անձինք, ովքեր սույն դաշնագրի մասնակից պետությունների քաղաքացիներ են և օժտված են բարոյական բարձր հատկանիշներով ու մարդու իրավունքների բնագավառի ճանաչված իրավասությամբ, ընդ որում` նկատի է առնվում իրավաբանական փորձ ունեցող մի քանի անձանց մասնակցության օգտակարությունը:
3. Կոմիտեի անդամներն ընտրվում և աշխատում են անձնապես: