Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

1. Եթե Կոմիտեի որևէ անդամ մյուս անդամների միաձայն կարծիքով դադարել է իր ֆունկցիաները կատարել որևէ պատճառով, բացի ժամանակավոր բացակայությունից, կոմիտեի նախագահը տեղյակ է պահում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև այդ անդամի տեղը հայտարարում է թափուր:

2. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում նախագահն անհապաղ տեղյակ է պահում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այդ տեղը հայտարարում է թափուր մահվան օրվանից կամ այն օրվանից, երբ պաշտոնաթողությունը փաստացի է դառնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։