Հոդված 34
Հոդված 34
1. Երբ 33-րդ հոդվածին համապատասխան տեղը թափուր է հայտարարվում և եթե փոխարկման ենթակա անդամի լիազորությունների ժամկետը չի լրանում այդ տեղը թափուր հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղյակ է պահում սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետությանը, որը կարող է երկու ամսվա ընթացքում, 29-րդ հոդվածին համապատասխան, թեկնածություն ներկայացնել այդ թափուր տեղի համար:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջադրված անձանց այբբենական ցուցակը և ներկայացնում սույն դաշնագրի մասնակից պետություններին: Թափուր տեղի համար ընտրություններն այնուհետև անց են կացվում սույն դաշնագրի տվյալ մասի համապատասխան դրույթների համաձայն:
3. Կոմիտեի այն անդամը, որն ընտրված է 33-րդ հոդվածին համապատասխան հայտարարված թափուր տեղի համար, պաշտոնն զբաղեցնում է այն անդամի լիազորությունների ժամկետի մնացած մասի ընթացքում, որի տեղը կոմիտեում ազատվել է հիշյալ հոդվածի դրույթների համաձայն: