Անցնել բովանդակությանը

Հոդված 42

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42

1. ա/ եթե 41-րդ հոդվածին համապատասխան Կոմիտեին հանձնված որևէ հարց չի լուծվել ի բավարարումն շահագրգիռ մասնակից պետությունների, Կոմիտեն կարող է շահագրգիռ մասնակից պետությունների նախնական համաձայնությամբ նշանակել հատուկ համաձայնեցման հանձնաժողով (հետագայում անվանվում է «Հանձնաժողով): Հանձնաժողովի բարի ծառայությունները շահագրգիռ մասնակից պետություններին են մատուցվում սույն դաշնագրի դրույթների պահպանման հիման վրա, տվյալ հարցի փոխհամաձայնեցված լուծման նպատակով:

բ/ Հանձնաժողովը կազմված է հինգ հոգուց, որոնք ընդունելի են շահագրգիռ մասնակից պետությունների համար: Եթե շահագրգիռ մասնակից պետությունները երեք ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերեն հանձնաժողովի ամբողջ կազմի կամ նրա մի մասի վերաբերյալ, ապա հանձնաժողովի այն անդամները, որոնց նշանակման հարցում համաձայնություն ձեռք չի բերվել, ընտրվում են Կոմիտեի կազմի անդամներից գաղտնի քվեարկությամբ, Կոմիտեի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

2. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անձնապես: Նրանք չպետք է լինեն շահագրգիռ մասնակից պետությունների քաղաքացի կամ սույն դաշնագրին ոչ մասնակից պետության կամ այն մասնակից պետության քաղաքացիներ, որը հանդես չի եկել 41-րդ հոդվածին համապատասխան հայտարարություններով:

3. Հանձնաժողովն ընտրում է իր նախագահին և հաստատում է ընթացակարգի իր սեփական կանոնները:

4. Հանձնաժողովի նիստերը սովորաբար անց են կացվում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի բաժանմունքում: Սակայն դրանք կարող են անցկացվել այնպիսի այլ հարմար վայրերում, որոնք կարող են որոշվել հանձնաժողովի կողմից` խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի և համապատասխան մասնակից պետությունների հետ:

5. 36 հոդվածին համապատասխան ներկայացված քարտուղարությունն սպասարկում է նաև այն հանձնաժողովներին, որոնք նշանակվում են սույն հոդվածի հիման վրա:

6. Կոմիտեի կողմից ստացված և ուսումնասիրված ինֆորմացիան հանձնվում է հանձնաժողովի տնօրինությանը, և նա շահագրգիռ մասնակից պետություններին կարող է դիմել գործին առնչվող ցանկացած ինֆորմացիա ներկայացնելու խնդրանքով:

7. Հանձնաժողովի կողմից հարցն ամբողջությամբ քննարկվելուց հետո, բայց, համենայնդեպս, ոչ ուշ, քան տվյալ հարցը հանձնաժողովին հանձնելուց 12 ամիս հետո, նա կոմիտեի նախագահին ներկայացնում է զեկույց շահագրգիռ մասնակից պետություններին ուղարկելու համար:

ա/ Եթե հանձնաժողովը չի կարող ավարտել տվյալ հարցի քննարկումը տասներկու ամսվա սահմաններում, ապա նա իր զեկույցը սահմանափակում է իր կողմից տվյալ հարցի քննարկման վիճակի հակիրճ շարադրանքով:

բ/ Եթե տվյալ հարցի փոխհամաձայնեցված լուծումը ձեռք է բերվում սույն դաշնագրում ճանաչվող մարդու իրավունքների պահպանման հիման վրա, հանձնաժողովն իր զեկույցը սահմանափակում է փաստերի և ձեռք բերված որոշման հակիրճ շարադրանքով:

գ/ Եթե բ/ ենթակետում նշված որոշումը ձեռք չի բերվում, հանձնաժողովի զեկույցը պարունակում է նրա փաստացի եզրակացությունները բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են շահագրգիռ մասնակից պետությունների վեճին, և հանձնաժողովի նկատառումներն այդ հարցի փոխհամաձայնեցված կարգավորման հնարավորությունների մասին: Այդ զեկույցը պարունակում է նաև շահագրգիռ մասնակից պետությունների կողմից արված գրավոր միջնորդությունները և բանավոր միջնորդությունների գրառումը:

դ/ Եթե հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է գ/ ենթակետի համաձայն, ապա շահագրգիռ մասնակից պետություններն այդ զեկույցն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում Կոմիտեի նախագահին տեղեկացնում են այն մասին, թե իրենք համաձա՞յն են հանձնաժողովի զեկույցի բովանդակության հետ:

8. Սույն հոդվածի դրույթները չեն նվազեցնում կոմիտեի այն պարտականությունները, որոնք նախատեսված են 41-րդ հոդվածում:

9. Շահագրգիռ մասնակից պետությունները հավասարապես կրում են հանձնաժողովի անդամների բոլոր ծախսերը` քարտուղարի կողմից ներկայացվող նախահաշվին համապատասխան:

10. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, վճարել հանձնաժողովի անդամների ծախսերը մինչև դրանց հատուցումը շահագրգիռ մասնակից պետությունների կողմից` սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։