Հոդված 5
Հոդված 5
1. Սույն դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այն նշանակությամբ, որ ինչ-որ պետություն, ինչ-որ խումբ կամ ինչ-որ անձ իրավունք ունի զբաղվելու որևէ գործունեությամբ կամ կատարելու որևէ գործողություն, որոնք ուղղված լինեն սույն դաշնագրում ճանաչված ցանկացած իրավունքի կամ ազատության ոչնչացմանը կամ դրանց սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է սույն դաշնագրում:
2. Չի թույլատրվում սույն դաշնագրին մասնակցող որևէ պետության մեջ օրենքի, կոնվենցիաների, կանոնների կամ սովորույթների ուժով ճանաչվող կամ գոյություն ունեցող` մարդու որևէ հիմնական իրավունքի ոչ մի սահմանափակում կամ նվազեցում այն պատրվակով, թե սույն դաշնագրում չի ճանաչվում այդպիսի իրավունք կամ, թե այն դաշնագրում ճանաչվում է նվազ ծավալով: