Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ. ստրկությունը և ստրկավաճառությունը արգելվում են իրենց բոլոր ձևերով:

2. Ոչ ոք չպետք է պահվի անազատ վիճակում:

3. ա/ Ոչ ոք չպետք է բռնադատվի հարկադիր կամ պարտադիր աշխատանքի.

բ/ այն երկրներում, ուր հանցագործության համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` զուգակցված տաժանակիր աշխատանքների հետ, կետ 3 (ա)-ն խոչընդոտ չի հանդիսանում տաժանակիր աշխատանքների նշանակած իրավասու դատարանի դատավճռով այդպիսի պատժի իրականացման համար.

գ/ սույն կետում «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» տերմինի մեջ չեն ընդգրկվում.

- III) ա) ենթակետում հիշատակվող որևէ աշխատանք կամ ծառայություն, որը, որպես կանոն, պետք է կատարի դատարանի օրինական կարգադրության հիման վրա կալանքի տակ գտնվող անձը կամ այդպիսի կալանքից պայմանական ազատված անձը.

- ռազմական բնույթի որևէ ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ ճանաչվում է քաղաքական ու կրոնական-էթնիկական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվելը` այդ շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար օրենքով նախատեսված որևէ ծառայություն.

- որևէ ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին ու բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում.

- որևէ աշխատանք կամ ծառայություն, որը մտնում է սովորական քաղաքացիական պարտականությունների մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։