Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասն առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«3. Ժողովն անցկացվում է առկա եղանակով՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ վայրում հավաքվելու միջոցով, կամ հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, կամ գրավոր հարցումների եղանակով:».
3) 3-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Այն դեպքում, երբ պարտատերերի ժողովը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ ներկայացվում է առարկություն, ապա ժողովն անցկացվում է առկա եղանակով:
Հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ, ժողովի արձանագրությունը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել և ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը` սկանավորված տարբերակով:».
4) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: