Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ պարբերության «2-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պարտապանի գրավոր առարկությունը պետք է պարունակի ներկայացված պահանջի դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշում, առկայության դեպքում պետք է վկայակոչվեն առարկությունների հիմքում դրված փաստերը, և կից ներկայացվեն այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցը որ փաստի հաստատմանն է ուղղված: Պարտապանն իրավունք ունի մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում լրացնելու առարկությունը կամ ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, եթե հիմնավորում է դրանք առարկությամբ ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող առարկությունը դատարանի կողմից ենթակա չէ քննարկման:»: