Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը

1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների միջոցով:

2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) պարտապանի անունը (անվանումը) և սնանկության գործի համարը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրի հասցեն (առկա ժողովի դեպքում).

գ) քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը.

զ) քվեաթերթիկը կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը:

4. Ժողովներում քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։