Անցնել բովանդակությանը

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված սնանկության դիմումների վրա:

3. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

4. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր սնանկության գործերով (անկախ սնանկության վարույթը հարուցվելու պահից) առաջին (հերթական) աճուրդները կազմակերպվում և անցկացվում են հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով)՝ Օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով, իսկ այն աճուրդները, որոնց մասին հայտարարությունները հրապարակվել են մինչև սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ մտնելը, անցկացվում են այդ հայտարարությունները հրապարակելու պահին գործող կարգով։

5. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

6. Սույն օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. փետրվարի 1

Երևան

ՀՕ-27-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։