Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ․1» կետով.
«թ․1) իր կողմից վարվող բոլոր գործերով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդների մասնակիցներից գանձման ենթակա գումարները հավաքելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում իր անունով բացում է մեկ դրամային հաշիվ, որն ունի սնանկության հատուկ հաշվի կարգավիճակ, և աճուրդի ավարտից հետո յուրաքանչյուր գույքի մասով մուտքագրված գումարները փոխանցում է այդ գույքի վերաբերյալ համապատասխան սնանկության գործով բացված սնանկության հատուկ հաշվեհամարին.».
2) 1-ին մասի «ժ» և «ժ.1» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը, որի դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման.
ժ.1) միջնորդություն է ներկայացնում դատարան պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը, որի բավարարման դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման.».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։