Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.

Օրենքի 95-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վաճառքի» բառից հետո լրացնել «(բռնագանձման)» բառով, «բացառությամբ» բառից հետո՝ »պարտապանի աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների,» բառերով, իսկ նույն մասի «դրան» բառը փոխարինել «սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գանձումն իրականացվում է հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգավորումները և սնանկության վարույթի առանձնահատկությունները: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով․

«3.1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու կամ դադարեցվելու դեպքում սնանկության վարույթի ցանկացած փուլում դատարանը՝ կառավարչի դիմումի հիման վրա, առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման ենթակա մասից գանձումներ կատարելու վերաբերյալ: Դատարանը մերժում է կառավարչի դիմումը, եթե, հաշվի առնելով պարտատերերի պահանջների չափը, գտնում է, որ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների չափը այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ դրա վրա բռնագանձում տարածելը, ներառյալ, եթե՝

1) աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, կամ

2) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների բռնագանձմամբ պարտատերերի պահանջները չեն բավարարվելու մինչև 48 ամսվա ընթացքում։

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դատարանի որոշումը կառավարիչն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է պարտապանի գործատուին: Դատարանի որոշումը հիմք է գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցման համար:

3.3. Դատարանի կողմից կառավարչի դիմումը մերժելը արգելք չէ կառավարչի կողմից կրկին դատարան դիմելու, եթե մինչև սնանկության գործի ավարտը կառավարչին հայտնի է դարձել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների անհրաժեշտ չափով աճի մասին: Սույն մասով նախատեսված կարգով կրկին դիմելու դեպքում դատարանը դիմումը քննում է սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։