Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 29.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «ողջ ժամկետի ընթացքում» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) հանրային ծառայող է` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը որակավորման վկայական ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չի ներկայացնում կասեցման հիմքի վերանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։