Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «օգտագործմամբ» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առկա ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
ա) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը․
գ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրի հասցեն.
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.
զ) ժողովի մասնակիցների գրանցման կարգը։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Էլեկտրոնային կապի այլ միջոցների կիրառմամբ հեռավար ժողովի անցկացման մասին ծանուցումը պետք է պարունակի՝
ա) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը․
գ) պարտատերերի հաշվառման կարգը և վերջնաժամկետը (միայն առաջին ժողովի դեպքում).
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամանակը:
5. Գրավոր հարցումների եղանակով անցկացվող ժողովի վերաբերյալ ծանուցումը, բացի սույն հոդվածի 4-րդ մասի «ա»-«դ» կետերում նշված պահանջներից, պետք է պարունակի նաև օրակարգի հարցերին առնչվող նյութերը և քվեաթերթիկը, որի վրա պետք է նշված լինեն լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը:»։