Հոդված 21
Հոդված 21.
Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ նախադասություններով. «Դատարանը թերությունները վերացնելու համար սահմանում է մինչև եռօրյա ժամկետ: Թերությունները վերացվելու և դատարանի կողմից սահմանված ժամկետում պահանջը դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է ժամկետում ներկայացված:».
2) 5-րդ մասի «առաջին մասով» բառերը փոխարինել «1-ին կամ 2.1-ին մասով» բառերով.
3) 6-րդ մասը «Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
4) 9-րդ մասում՝
ա. առաջին պարբերության «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո» բառերը փոխարինել «Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջների, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
5) 10-րդ մասը «ապահովվածությունը» բառից հետո լրացնել «, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում» բառերով: