Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքի 76-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, աճուրդի անցկացման օրը» բառերը.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ նախադասություններով․ «Եթե առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայանում, ապա գույքը վաճառքի է ներկայացվում հաջորդ՝ ամենաբարձր մեկնարկային գնով, և այս կարգով աճուրդներ են կազմակերպվում այնքան ժամանակ, քանի դեռ գույքը վաճառքի չի ներկայացվել ամենացածր մեկնարկային գինը ներառող առարկությամբ առաջարկված մեկնարկային գնով։ Եթե պարտապանի գույքը առարկություն ներկայացրած պարտատիրոջ առաջարկած գնով աճուրդի ներկայացվելու դեպքում չի վաճառվել, ապա այդ պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:».

3) 3-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ) գույքի վաճառքը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով թույլատրելու, գույքն այդ կարգով չվաճառվելու դեպքում այն կառավարչի միջնորդությամբ սահմանված կարգով վաճառելու մասին, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվել է առնվազն մեկ առարկություն.».

4) 4-րդ մասի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երկրորդ պարբերությունը «շուկայական գների կտրուկ փոփոխություն» բառերից հետո լրացնել «, կամ եթե ապահովված պարտատերը կամ գրավատուն օրենքով սահմանված կարգով օգտվել է սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ կամ 10-րդ մասով սահմանված իր իրավունքներից, կամ եթե դատարանի որոշմամբ հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ դատարանը կայացնում է ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, կամ սույն օրենքով սահմանված կարգով տվյալ գույքը ենթակա է իրացման այլ սնանկության վարույթի շրջանակներում» բառերով.

5) 5-րդ մասից հանել «, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում» բառերը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ մասերով.

«9.1. Սնանկության գործով հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել`

1) սակարկությունների կազմակերպիչ կառավարիչը.

2) սակարկությունների կազմակերպիչ կառավարչի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև սակարկությունների կազմակերպիչ կառավարչի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը.

3) այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

9.2. Սակարկությունների արդյունքով վաճառված գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:»․

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սնանկության վարույթում կազմակերպված էլեկտրոնային աճուրդը կարող է անվավեր ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով, եթե աճուրդն անցկացվել է սույն հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերով սահմանված պահանջների կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգում որպես էական նշված պայմանների խախտումներով։ Ընդ որում, սույն հոդվածի 9.1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, եթե սակարկությունների արդյունքով հաղթող է ճանաչվել այն անձը, որը սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չէր կարող ունենալ սեփականության իրավունք:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։