Հոդված 28. Օրենքի 77․1-ին հոդվածում՝
Հոդված 28. Օրենքի 77․1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 77․1․ Կառավարչի կողմից վտարման կամ գույքը կառավարչին հանձնելու պահանջ ներկայացնելը»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կառավարիչը կարող է միջնորդությամբ դիմել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պարտապանին կամ երրորդ անձին (եթե գույքը տիրապետում է այլ անձ՝ փաստացի տիրապետողին) նրան պատկանող կամ ապահովված իրավունքի առարկա հանդիսացող (նրա կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույքը հանձնել կառավարչին, եթե պարտապանը կամ երրորդ անձը (փաստացի տիրապետողը) չի տրամադրում գույքը կամ խոչընդոտում է գույքագրման աշխատանքները, աճուրդի մասնակցի կողմից զննություն իրականացնելը, չի տրամադրում կամ խոչընդոտում է գույքի փոխանցումը աճուրդում հաղթած անձին, ինչպես նաև գույքը պարտապանի կամ երրորդ անձի (փաստացի տիրապետողի) տիրապետության տակ թողնելը կարող է վատթարացնել գույքի փաստացի վիճակը կամ նվազեցնել գույքի արժեքը։
Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` դատարանի որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»։