Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացվելուց հետո դրան նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված ամսական միջին աշխատավարձի կամ ֆիզիկական անձ պարտապանի ամսական միջին եկամտի 1/12-ի և որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձ պարտապանը վերջին մեկ ամսվա ընթացքում եկամուտ չի ունեցել, ապա ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 1/12-ի և որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով:»: