Հոդված 110
Հոդված 110
Միության մարմինների աշխատանքային լեզուն։
Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի որոշումների լեզուն
1. Միության մարմինների աշխատանքային լեզուն ռուսերենն է։
2. Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և Հանձնաժողովի որոշումները, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար, ընդունվում են ռուսերենով՝ հետագայում թարգմանվելով անդամ պետությունների պետական լեզուներով, եթե դա նախատեսված է դրանց օրենսդրությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով։
Անդամ պետությունների պետական լեզուներով թարգմանությունն իրականացվում է այդ նպատակի համար Միության բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրերի և որոշումների մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալիս կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը։