Հոդված 28
Հոդված 28
Ներքին շուկան
1. Միությունը միջոցներ է ձեռնարկում սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան ներքին շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով։
2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը։
3. Ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։