Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 5

Իրավասությունը

1. Միությունն օժտվում է իրավասությամբ սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։

2. Անդամ պետություններն իրականացնում են համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն՝ սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։

3. Տնտեսության այլ ոլորտներում անդամ պետությունները ձգտում են իրականացնել համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն` Միության հիմնական սկզբունքներին և նպատակներին համապատասխան։

Այդ նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել համապատասխան հարցերով օժանդակ մարմիններ (Կողմերի պետական մարմինների ղեկավարների խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հատուկ հանձնաժողովներ) և (կամ) տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներ համապատասխան ոլորտներում Կողմերի փոխգործակցությունը համակարգելու ուղղությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։