Հոդված 59
Հոդված 59
Կարանտինային բուսասանիտարական միջոցառումները
1. Կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն իրականացվում են ենթակարանտինային արտադրանքի (ենթակարանտինային բեռների, ենթակարանտինային նյութերի, ենթակարանտինային ապրանքների) ցանկում (այսուհետ՝ ենթակարանտինային արտադրանքի ցանկ) ընդգրկված արտադրանքի նկատմամբ, որը Միության մաքսային սահմանի վրա և Միության մաքսային տարածքում ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության), ինչպես նաև Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ընդգրկված կարանտինային օբյեկտների և ենթակարանտինային օբյեկտների նկատմամբ։
2. Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանի վրա կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է ենթակարանտինային արտադրանքի ցանկում ընդգրկված արտադրանքի, Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ընդգրկված կարանտինային օբյեկտների, ինչպես նաև ենթակարանտինային օբյեկտների նկատմամբ։
3. Ենթակարանտինային արտադրանքի ցանկը, Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկը և միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները հաստատվում են Հանձնաժողովի կողմից։
Բաժին XII
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ