Անցնել բովանդակությանը

Հոդված 51

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 51

Տեխնիկական կանոնակարգման ընդհանուր սկզբունքները

1. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանում,

2) Միության տեխնիկական կանոնակարգերում միասնական պարտադիր պահանջների կամ անդամ պետությունների օրենսդրությունում ազգային պարտադիր պահանջների սահմանում ապրանքների միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի նկատմամբ, որի համար Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ միասնական ցանկ),

3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ անդամ պետություններում կիրառում և կատարում առանց բացառումների,

4) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանություն անդամ պետությունների տնտեսական զարգացմանն ու գիտատեխնիկական զարգացման մակարդակին,

5) անդամ պետությունների հավատարմագրման, անդամ պետությունների համապատասխանության հաստատման և անդամ պետությունների վերահսկիչ (հսկիչ) մարմինների անկախություն արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից, այդ թվում՝ սպառողներից,

6) համապատասխանության գնահատման պարտադիր ընթացակարգերի իրականացման ժամանակ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների միասնականություն,

7) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման միասնականություն՝ անկախ գործարքների տեսակներից և (կամ) առանձնահատկություններից,

8) համապատասխանության գնահատում իրականացնելու դեպքում մրցակցության սահմանափակման անթույլատրելիություն,

9) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հիման վրա,

10) ստանդարտների կիրառման կամավորություն,

11) միջպետական ստանդարտների մշակում և կիրառում,

12) միջպետական ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին,

13) համապատասխանության պարտադիր գնահատում իրականացնելու կանոնների և ընթացակարգերի միասնականություն,

14) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովում՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով,

15) Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացում,

16) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհարկի խոչընդոտների սահմանման անթույլատրելիություն,

17) նոր պահանջներին և փաստաթղթերին փուլ առ փուլ անցնելու նպատակներով անցումային դրույթների սահմանում։

2. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների սահմանման և իրականացման վրա։

3. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման կարգը, կանոններն ու ընթացակարգերը սահմանվում են սույն Պայմանագրի 9-րդ հավելվածի համաձայն։

4. Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականությունն իրականացվում է սույն Պայմանագրի 10-րդ հավելվածի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։