Հոդված 66
Հոդված 66
Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացումը
1. Անդամ պետությունները մյուս անդամ պետությունների անձանց ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության մասով չեն ներմուծի նոր խտրական միջոցներ՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող ռեժիմի հետ համեմատած։
2. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատությունն ապահովելու նպատակով անդամ պետություններն իրականացնում են փոխադարձ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման պայմանների փուլ առ փուլ ազատականացում։
3. Անդամ պետությունները ձգտում են հնարավորինս մեծ թվով ծառայությունների հատվածներում ապահովել սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 38-43-րդ կետերով նախատեսված ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը և գործունեությունը։