Անցնել բովանդակությանը

Հոդված 64

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 64

Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

1. Անդամ պետությունները, տնտեսական ինտեգրումը խորացնելու, արժութային-ֆինանսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու, անդամ պետությունների տարածքներում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժն ապահովելու, արտաքին առևտրային և ներդրումային գործառնություններում անդամ պետությունների ազգային արժույթների դերակատարությունը բարձրացնելու, ինչպես նաև նշված արժույթների փոխադարձ փոխարկելիությունն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են համաձայնեցված արժութային քաղաքականություն հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) արժութային քաղաքականության ձևավորման և իրականացման նկատմամբ մոտեցումների փուլ առ փուլ ներդաշնակեցում ու մոտարկում այն ծավալով, որքանով դա համապատասխանում է ինտեգրացիոն համագործակցության ձևավորված մակրոտնտեսական պահանջներին,

2) ազգային և միջպետական մակարդակներում անհրաժեշտ կազմակերպաիրավական պայմանների ստեղծում արժութային ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, արժութային քաղաքականության համակարգման և համաձայնեցման նպատակով,

3) արժութային ոլորտում այնպիսի գործողությունների բացառում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, իսկ դրանք ստիպված կիրառելու դեպքում՝ այդպիսի գործողությունների հետևանքների նվազեցում,

4) տնտեսական քաղաքականության իրականացում, որն ուղղված է անդամ պետությունների ազգային արժույթների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն ինչպես յուրաքանչյուր անդամ պետության ներքին արժութային շուկայում, այնպես էլ միջազգային արժութային շուկաներում։

2. Անդամ պետությունները, համաձայնեցված արժութային քաղաքականություն իրականացնելու նպատակով, միջոցներ են ձեռնարկում՝ սույն Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն։

3. Փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները, և որի գործունեության կարգը սահմանվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

4. Արժութային իրավահարաբերությունները համակարգելու և ազատականացման միջոցներ ձեռնարկելու՝ անդամ պետությունների համաձայնեցված մոտեցումները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

Բաժին XV

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։