Հոդված 23
Հոդված 23
Տեղեկատվական փոխգործակցությունը Միության շրջանակներում
1. Միության գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ապահովման նպատակով մշակվում ու իրականացվում են Միության շրջանակներում տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական փոխգործակցության և վստահության անդրսահմանային տարածության ապահովմանն ուղղված միջոցառումներ։
2. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման դեպքում տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որով ապահովվում է ըստ տարածքների տեղաբաշխված պետական տեղեկատվական ռեսուրսների և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների ու տեղեկատվական համակարգերի ինտեգրացումը։
3. Պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի արդյունավետ փոխգործակցությունն ու համակարգումն ապահովելու նպատակով տեղեկատվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետություններն իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն։
4. Ծրագրատեխնիկական միջոցներ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելիս անդամ պետություններն ապահովում են փոխգործակցության ընթացքում օգտագործվող կամ ձեռք բերված մտավոր սեփականության պահպանությունը։
5. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության և դրա իրականացումը համակարգելու հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման կարգը սահմանվում են սույն Պայմանագրի 3-րդ հավելվածի համաձայն։