Հոդված 6
Հոդված 6
Միության իրավունքը
1. Միության իրավունքի մաս են կազմում`
սույն Պայմանագիրը,
Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը,
երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերը,
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են սույն Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են անդամ պետությունների կողմից դրանց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով կատարման։
2. Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերը չպետք է հակասեն Միության գործունեության հիմնական նպատակներին, սկզբունքներին ու կանոններին։
3. Սույն Պայմանագրի և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի միջև հակասություններ առաջանալու դեպքում գերակայում է սույն Պայմանագիրը։
Միության մարմինների որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն սույն Պայմանագրին և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին։
4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների միջև հակասություններ առաջանալու դեպքում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները գերակայում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նկատմամբ,
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները գերակայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նկատմամբ։