Հոդված 62
Հոդված 62
Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները
1. Միության շրջանակներում իրականացվում է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն, որով նախատեսվում է անդամ պետությունների համատեղ գործողությունների մշակում և իրականացում՝ անդամ պետությունների տնտեսության հավասարակշռված զարգացում ապահովելու նպատակով։
2. Անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացումը համակարգվում է Հանձնաժողովի կողմից՝ սույն Պայմանագրի 14-րդ հավելվածի համաձայն։
3. Անդամ պետությունների կողմից իրականացվող համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
1) անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման ապահովումը՝ Միության ինտեգրացիոն ներուժը և յուրաքանչյուր անդամ պետության մրցակցային առավելություններն օգտագործելու միջոցով,
2) անդամ պետությունների տնտեսության գործունեության միասնական սկզբունքների ձևավորումը և դրանց արդյունավետ փոխգործակցության ապահովումը,
3) անդամ պետությունների տնտեսության ներքին կայունության բարձրացման նպատակով պայմանների ստեղծումը՝ ներառյալ մակրոտնտեսական կայունության, ինչպես նաև արտաքին ազդեցության նկատմամբ կայունության ապահովումը,
4) անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու համար ընդհանուր սկզբունքների և կողմնորոշիչների մշակումը։
4. Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն իրականացվում են սույն Պայմանագրի 14-րդ հավելվածին համապատասխան։