Անցնել բովանդակությանը

Հոդված 71

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 71

Հարկման ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության սկզբունքները

1. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։

2. Անդամ պետությունները փոխադարձ առևտրի մեջ հարկերը, մյուս հավաքագրումներն ու վճարները գանձում են այնպես, որ հարկումն այն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում է մյուս անդամ պետությունների ապրանքների իրացումը, լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն հարկումը, որը կիրառվում է այդ անդամ պետության կողմից նույն հանգամանքներում իր տարածքի ծագման նույնանման ապրանքների նկատմամբ։

3. Անդամ պետությունները սահմանում են փոխադարձ առևտրի վրա ազդեցություն ունեցող հարկերի մասով օրենսդրության ներդաշնակեցումն իրականացնելու ուղղությունները, ինչպես նաև ձևերն ու կարգը, որպեսզի չխախտվեն մրցակցության պայմանները, և չխոչընդոտվի ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժն ազգային մակարդակով կամ Միության մակարդակով՝ ներառյալ.

1) առավել զգայուն ենթաակցիզային ապրանքների ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը),

2) փոխադարձ առևտրում ավելացված արժեքի հարկի գանձման համակարգի հետագա կատարելագործումը (այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։