Անցնել բովանդակությանը

Հոդված 72

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 72

Անդամ պետություններում անուղղակի հարկերի գանձման սկզբունքները

1. Ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով։

Ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձումը և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմն իրականացվում են սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն։

2. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետությունում, որի տարածքը ճանաչվում է աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման վայր։

Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով նախատեսված կարգով։

3. Անուղղակի հարկերի լրիվ չափով վճարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումն անդամ պետությունների հարկային մարմինների միջև իրականացվում է առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրին համապատասխան, որով սահմանվում են նաև տեղեկությունների փոխանակման կարգը, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարության ձևը, դա լրացնելու կանոններն ու փոխանակման ձևաչափի վերաբերյալ պահանջները։

4. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում անուղղակի հարկերը գանձվում են այն անդամ պետության հարկային մարմինների կողմից, որի տարածք ներմուծվում են ապրանքները, եթե ակցիզային դրոշմանիշերով (հսկիչ դրոշմապիտակներով, նշաններով) դրոշմավորման ենթակա ապրանքների մասով այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։

5. Փոխադարձ առևտրում անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու ժամանակ անուղղակի հարկերի դրույքաչափերը չպետք է գերազանցեն անուղղակի հարկերի այն դրույքաչափերը, որոնցով հարկվում են նույնանման ապրանքներն այդ անդամ պետության տարածքում դրանց իրացման ժամանակ։

6. Անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում՝

1) ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից),

2) ապրանքներ, որոնք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անդամ պետության տարածք ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով,

3) ապրանքներ, որոնց ներմուծումը որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվում է դրանց՝ մեկ իրավաբանական անձի շրջանակներում փոխանցման հետ կապված (անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) մասին հարկային մարմիններին ծանուցելու պարտավորություն)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։