Հոդված 84
Հոդված 84
Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումն ու նավթի և նավթամթերքների փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը
1. Անդամ պետություններն իրականացնում են Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորումը՝ սույն Պայմանագրի 23-րդ հավելվածի համաձայն՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։
2. Անդամ պետությունները մշակում են Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։
3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա։
4. Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության նավթի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը, Միության նավթամթերքների համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը՝ անդամ պետությունները, սույն Պայմանագրի 23-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերից անարգել օգտվելու՝ մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը։