Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) չափավոր, խորը և ծանր արտահայտված տեսակները, ինչպես նաև վարքային խանգարումներով ուղեկցվող թեթև աստիճանի, մտավոր այլ և չճշտված հետամնացությունները:

«Բ» կետին են վերաբերում ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները (գրագիտության ցածր մակարդակը, անձի պրիմիտիվությունը):

Շարքային կազմի պայմանագրային զինծառայության անցնելու համար դիմած քաղաքացիները, շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, վարժական հավաքներին, զորահավաքային զորակոչին ներգրավվող քաղաքացիները, որոնց մոտ առկա են ուսուցման և գրագիտության հետ կապված խնդիրներ կամ նախկինում արձանագրված մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակներ՝ կարող են անհատապես ճանաչվել սահմանափակումով պիտանի կամ պիտանի 5-րդ սյունակի «բ» կետով՝ հաշվի առնելով ինչպես օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման, կենսափորձի և սոցիալական հարմարվողականության մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած (բնութագրված) դրական վարքագիծը և բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածների համաձայն:

(1-ին հոդվածը խմբ. 18.04.24 N 534-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։