Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 40.

«Ա» կետին են վերաբերում խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից, հոդի անկայունությամբ և բարդացած վերջույթի մկանների արտահայտված հիպոտրոֆիայով ուղեկցվող հոդախախտումները կամ ինքնակամ, առանց կողմնակի ուժի հանձնաժողովի առաջ հոդախախտ առաջացնելը, կամ մեկ տարվա ընթացքում սովորույթային հոդախախտի առնվազն երեք դրվագի ռենտգենաբանական հաստատում, ինչպես նաև խոշոր հոդերի արտահայտված գերշարժունությունը՝ հոդամակերեսների առնվազն 50% և ավելի անհամապատասխանությամբ ենթահոդախախտի առկայությամբ:

Կրկնվող հոդախախտման դեպքում առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողների համար եզրակացություն է կայացվում՝ ըստ 38-րդ հոդվածի «դ» կետի: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական եզրակացություն է կայացվում 38-րդ հոդվածի համաձայն, ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

«Բ» կետին են վերաբերում ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։