Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Ներառում է ներզատիչ համակարգի և նյութափոխանակության գենետիկական խանգարումները: Փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ ախտահարված օրգան-համակարգերի գործառութային վիճակի և զարգացած բարդությունների: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում նաև դեղորայքային բուժման (այդ թվում նաև փոխարինող բուժման) էֆեկտիվությունը:

«Ա» կետին են վերաբերում ներզատիչ գեղձերի հիվանդությունները` օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, կայուն և զգալիորեն արտահայտված խանգարումներով (այդ թվում նաև թիրեոտոքսիկոզի և հիպոթիրեոզի ծանր ձևերը, 1-ին և 2րդ տիպի շաքարային դիաբետի ծանր ձևերը), ինչպես նաև նյութափոխանակության արտահայտված գենետիկական խանգարումները:

«Բ» կետին են վերաբերում ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդություններով պայմանավորված կայուն, չափավոր արտահայտված խանգարումները (այդ թվում նաև թիրեոտոքսիկոզի և հիպոթիրեոզի միջին ծանրության ձևերը, 1-ին տիպի շաքարային դիաբետը՝ հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար, երբ բացակայում են հիվանդության բարդությունները, գլիկեմիան վերահսկելի է, 2-րդ տիպի շաքարային դիաբետի ծանրության միջին աստիճանը՝ երբ ածխաջրատային փոխանակությունը կարգավորվում է դիետայով և շաքար իջեցնող դեղամիջոցներով, բացակայում են կամ թեթև արտահայտված են հիվանդության բարդությունները), 3-րդ աստիճանի ճարպակալումները (ՖԶԻ-ն բարձր է 42.0-ից):

Առանց էնդոկրին փոփոխությունների կամ հորմոնալ շեղումների ՖԶԻ-ը 40,0-41,9կգ/մ.2 3-րդ աստիճանի ճարպակալման ժամանակ I սյունակով փորձաքննվողները փորձաքննվում են «ե» կետով (ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)):

«Գ» կետին են վերաբերում ներզատիչ գեղձերի թեթև աստիճանի հիվանդություններով պայմանավորված աննշան արտահայտված, դեղորայքային բուժում չպահանջող հիվանդությունները, չորրորդ և հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար՝ բուժման ֆոնին (այդ թվում նաև փոխարինող) լրիվ կոմպենսացված խանգարումները: Այս կետով է փորձաքննվում նաև առանց հորմոնալ շեղումների 2-րդ աստիճանի ճարպակալումը (ՖԶԻ-ն 35,0 39,9 կգ/մ.2):

1-ին աստիճանի ճարպակալում ունեցողները բոլոր սյունակներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Էնդոկրին գեղձի բժշկական միջամտություններից հետո վիճակները (վիրահատական հեռացում՝ ներառյալ մասնակի, ճառագայթային և ռադիոակտիվ նյութերով թերապիա), այդ թվում նաև՝ թիրեոիդէկտոմիաներից հետո, փորձաքննությունը առաջին և երկրորդ սյունակներով իրականացվում է «ա» կետով, իսկ չորրորդ և հինգերորդ սյունակներով` «ա» կամ «բ» կետով, կախված փոխարինող բուժման ֆոնին կոմպենսացիայի աստիճանից:

Շաքարային դիաբետի բոլոր տեսակներով հիվանդների փորձաքննությունը առաջին և երկրորդ սյունակներով իրականացվում է «ա» կետով: Գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարումների ժամանակ, երբ ածխաջրատային փոխանակությունը կարգավորվում է դիետայով, բացակայում են հիվանդության բարդությունները, առաջին սյունակով փորձաքննվողների դեպքում կիրառվում է «գ» կետը:

Զգալի արտահայտված իսկական գինեկոմաստիայով անձինք փորձաքննվում են «բ» կետով: Չափավոր գինեկոմաստիա ունեցող անձինք փորձաքննվում են «գ» կետով, եթե նրանց մոտ բացակայում են հորմոնալ խանգարումները: Աննշան ոչ կանացի տիպի (պուբերտատ) գինեկոմաստիայով փորձաքննվողները, որոնց մոտ չկա հորմոնալ խանգարում, ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Արտահայտված կանացի տիպի կեղծ գինեկոմաստիա ունեցող զորակոչիկներին, ըստ զորակոչիկի ցանկության, կարող է տրամադրվել վիրահատական բուժման նպատակով տարկետում մինչև մեկ տարի ժամկետով՝ «դ» կետի կիրառմամբ։ Վիրահատության հաջող ընթացքից հետո նրանք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։ Վիրահատությունից հրաժարվելու կամ չվիրահատվելու դեպքում հետագա փորձաքննությունը կատարվում է ըստ առկա առողջական վիճակի՝ սույն հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հիմունքներով։

Հիպոգոնադիզմի փորձաքննությունը իրականացվում է համաձայն սեռական հասունացման աստիճանը որոշող սանդղակի` ըստ Տանների դասակարգման՝ համաձայն աղյուսակ 2-ի:

Աղյուսակ 2

Սեռական օրգանների մազակալումը ըստ Տանների դասակարգման

Աստի

ճան Ցայլքի մազակալում Փոշտ Ամորձիներ Սեռական

անդամ

1. բացակայում է PH1 Նախապուբերտային Երկարությունը

< 2,5սմ,

ծավալը < կամ = 1,6մլ G1 Մանկական

2. Նոսր, ուղիղ մազեր սեռական անդամի հիմի շրջանում, պուբարխե PH2 Փոշտի մաշկը նրբանում է և ստանում կարմրավուն

երանգ Երկարությունը 2,5-3,2սմ,

ծավալը 1,66,0մլ G2 մեծացման սկիզբը

3. Մուգ, խիտ, գանգուր մազերը տարածվում են ցայլքի միջին հատվածի վրա

PH3 Մեծացում Երկարությունը 3,3-4սմ,

ծավալը 6-12 մլ G3 մեծացում, հատկապես երկարությամբ

4. Հասուն տեսակի մազեր, որոնք չեն տարածվում ազդրերի ներսային մակերեսին

PH4 Հետագա մեծացում մաշկի

մգացումով Երկարությունը 4,1-4,5սմ,

ծավալը 12-20 մլ G4 աճ երկարությամբ

և հաստությամբ, գլխիկի մեծացում

5. Հասուն տեսակի մազեր,

որոնք տարածվում են

ազդրերի ներսային

մակերեսին

PH5 Հասուն փոշտ Երկարությունը

>4,5սմ,

ծավալը >20 մլ G5 հասուն սեռական օրգան

Տաններ 4 և ավել աստիճանի դեպքում զորակոչիկները և զինծառայողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Տաններ 3-ի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով՝ համաձայն «դ» կետի, իսկ ժամկետային զինծառայողները փորձաքննվում են ըստ «բ» կետի: Տաններ 2-ի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով: Տաններ 1-ի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «ա» կետով:

Հանգուցավոր խպիպի ժամանակ հանգույցների գնահատումը, հանգույցների բիոպսիան (ՆԱԲ), իրականացվում է ըստ TI-RADS դասակարգման՝ համաձայն աղյուսակ 3-ի:

Աղյուսակ 3

TI-RADS (ACR TI-RADS) 2017թ. դասակարգում

TR1 TR2 TR3 TR4 TR5

Բարորակ Առանց

չարորակցման կասկածի Հնարավոր

բարորակ փոփոխություններ Կասկածելի փոփոխություններ Չարորակության բարձր ռիսկ

ՆԱԲ

ցուցում չկա ՆԱԲ ցուցում չկա 1,5-2,5սմ՝ հսկողություն

2,5սմ և ավելի՝ ՆԱԲ 1,0-1,5սմ

հսկողություն

1,5սմ և ավելի՝ ՆԱԲ 0,5-1,5սմ

հսկողություն

1,5սմ և ավելի՝ ՆԱԲ

TI-RADS 3-5–ի ժամանակ ՌՈՒՀ ընդունվողները ճանաչվում են ոչ պիտանի ՌՈՒՀ-ում ուսանելու համար: I սյունակով փորձաքննվողները փորձաքննվում են «դ» կետով՝ ՆԱԲ իրականացնելու նպատակով: ՆԱԲ-ից հետո Bethesda II արդյունքի դեպքում I և II սյունակով փորձաքննվողները փորձաքննվում են «գ» կետով, իսկ Bethesda III-VI արդյունքի դեպքում «ա» կամ «բ» կետով՝ կախված վահանագեղձի գործառույթի խանգարման աստիճանի: ՆԱԲ-ից հրաժարվելու դեպքում I և II սյունակով փորձաքննվողները փորձաքննվում են «գ» կետով, իրականացվում է դինամիկ հսկողություն (էնդոկրինոլոգի խորհրդատվություն վեց ամիսը մեկ անգամ):

IV և V սյունակներով փորձաքննվողների փորձաքննական որոշումը կայացվում է գործառույթի խանգարման աստիճանի և Bethesda դասակարգման բջջաբանական եզրակացության տվյալների համադրման հիման վրա: TR3, TR4 և TR5 դեպքերում պունկցիոն բիոպսիայի ցուցումը որոշվում է ըստ աղյուսակի: TR1 և TR2 անկախ հանգույցի չափսից, TR3 հանգույցների՝ մինչև 1,5 սմ չափսերի, TR4 հանգույցների՝ մինչև 1,0սմ չափսերի, TR5 հանգույցների՝ մինչև 0,5սմ չափսերի դեպքում IV և V սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և սահմանվում է էնդոկրինոլոգի հսկողություն։ 1,5-2,5սմ չափսերի TR3 հանգույցների, 1,0-1,5սմ չափսերի TR4 հանգույցների, 0,5-1,5սմ չափսերի TR5 հանգույցների դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով և սահմանվում է հսկողություն: ՆԱԲ-ի Bethesda III-VI արդյունքի դեպքում առաջարկվում է էնդոկրին վիրաբույժի խորհրդատվություն: ՆԱԲ-ից հրաժարվելու դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով: ՆԱԲ-ի Bethesda II արդյունքի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով` եթե չկա գործառույթի խանգարում: Հանգուցավոր խպիպի դեպքում իրականացվում է դիսպանսեր հսկողություն (էնդոկրինոլոգի խորհրդատվություն վեց ամիսը մեկ անգամ):

Հորմոնալ շեղումների առկայության դեպքում աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդների փորձաքննությունը իրականացվում է ըստ վահանագեղձի գործառույթի խանգարման աստիճանի: Առանց վահանագեղձի գործառույթի խանգարման աուտոիմուն թիրեոիդիտը փորձաքննվում է ըստ «գ» կետի:

Սուբկլինիկական հիպոթիրեոզի ժամանակ փորձաքննությունը իրականացվում է վիճակի կլինիկական գնահատումից հետո` դիտարկման արդյունքում: Այդ նպատակով զորակոչիկները փորձաքննվում են «դ» կետով, իսկ զինծառայողների նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն մինչև 3 ամիս: Կայուն պահպանվող սուբկլինիկական հիպոթիրեոզի ժամանակ II սյունակով փորձաքննվող զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով:

Սուր թիրեոիդիտ տարած անձինք (հորմոնների մակարդակի կարգավորման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից հետո անցել է առնվազն 3 ամիս զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

Ենթասուր թիրեոիդիտով փորձաքննվողները հորմոնների՝ TSH-ի, FT4-ի նորմալացման, արյան ընդհանուր հետազոտության, լեյկոֆորմուլայի որոշումից հետո՝ փոփոխությունների բացակայության դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է առնվազն 3 ամիս՝ զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

Վահանաձև գեղձի կլինիկական նշանակություն չունեցող կոլոիդ ներառուկների, մանր կիստաների առկայության դեպքում, երբ չկա հորմոնալ խանգարումներ՝ զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։

Համաձայն ԱՄԿ-ի 2007 դասակարգման մարմնի ավելցուկային քաշ է համարվում ՖԶԻ (25,0-29,9 կգ/մ.2):

Ճարպակալում I աստիճանի 30,0 34,9 կգ/մ.2

Ճարպակալում II աստիճանի 35,0 39,9 կգ/մ.2

Ճարպակալում III աստիճանի 40 կգ/մ.2 և ավել:

(20-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։