Հոդված 5
Հոդված 5.
Ներառում է պարանոիդ և պոլիմորֆ ռեակցիաները, փսիխոգեն պարանոիդ փսիխոզները, ռեակտիվ փսիխոզները, զառանցանքային բռնկումները և այլն:
«Ա» կետին են վերաբերում ձգձգվող ընթացքով, երկարատև բուժման ֆոնի վրա ռեմիսիայի բացակայությամբ ընթացող վիճակները:
«Բ» կետին են վերաբերում կարճատև և բարենպաստ ընթացքով դեպքերը՝ բուժում կամ դիտարկում պահանջող:
«Գ» կետին են վերաբերում կարճատև ընթացքով և բարենպաստ ելքով վիճակները՝ բուժումից հետո, որոնք ավարտվում են թեթև ասթենիզացիայով կամ լավացմամբ: