Անցնել բովանդակությանը

Հոդված 91

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 91.

Իր մեջ ներառում է մաշկի բուժելի վարակիչ և սնկային հիվանդությունները, մաշկային ալերգիկ-կոնտակտավոր դերմատոզները (թունամաշկաբորբ, ստրեպտոստաֆիլոդերմիաներ, շանկրանման պիոդերմիա թարախածին գրանուլոմա, էրիթրազմա, բազմաձև արտաքիրտային էրիթեմա, հպավարակիչ մոլյուսկ, քոս, ոջլոտություն, մաշկային լեյշմանիոզ, ֆլեբոտոդերմիա, դերմատոֆիթիա, կանդիդոզ, տրիխոմիկոզ, օնիխոմիկոզ, գոտևորող որքին և այլն):

Այս հոդվածով փորձաքննվող զորակոչիկները ուղեգրվում են բուժման, ոչ ուշ, քան զորակոչվելուց 20 օր առաջ, բացառություն են կազմում թունամաշկաբորբը, բազմաձև արտաքիրտային էրիթեման, տրիխոմիկոզը, օնիխոմիկոզը, որոնց բուժման համար զորակոչիկները ուղեգրվում են բուժման, ոչ ուշ, քան զորակոչվելուց 40 օր առաջ: Որոշ դեպքերում զորակոչիկները կարող են փորձաքննվել 89-րդ հոդվածի «գ» կետի կիրառումով` բուժման կուրսն ամբողջությամբ հաջող ավարտելու նպատակով:

Գունափոփոխ որքինը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Ոչ խրոնիկական մաշկախտների պարագայում ամբողջական բուժումը հաջող ավարտելու դեպքում կարող է ճանաչվել պիտանի՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար։

ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։