Անցնել բովանդակությանը

Հոդված 86

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 86.

Ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով` դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում: Առանձին դեպքերում, որպես լրացուցիչ մեթոդ, կարող է կիրառվել նաև ռեֆրակտոմետրիան:

Ցանկացած աստիճանի կարճատեսության դեպքում պետք է հաշվի առնել նաև տեսողության սրությունը` տանելի կորեկցիայով, աչքը բեկող միջավայրերի թափանցիկությունը և ակնահատակի վիճակը: Դրանցում փոփոխություններ լինելու դեպքում եզրակացություն է կայացվում նաև ըստ 78-րդ և 85-րդ հոդվածների «բ» կամ 85-րդ հոդվածի «գ» կետերի:

Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը, ըստ «ե» կետի` զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ եզրակացություն է կայացվում զորակոչիկի պրոգրեսիայի բացակայության դեպքում՝ փորձաքննելով «դ» կետով:

Այն դեպքերում, երբ սույն հոդվածում ռեֆրակցիայի նշված անոմալիաների պայմաններում V և VI սյունակներով նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում զինվորական ծառայությանը, որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։