Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 28.

Ներառում է սիրտանոթային համակարգի սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան (ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիաներ): Հիպոտենզիվ տիպի ՍՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 100/60մմ ցուցանիշների սահմաններում: Նման դեպքում զորակոչիկը ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար:

Առանձին դեպքերում ԿԲՀ-ի կողմից զորակոչիկների ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայի ախտորոշման համար կարող է պահանջվել հետազոտություն ստացիոնար պայմաններում` կատարել 24-ժամյա ԶՃ դինամիկ հսկողություն, անհրաժեշտության դեպքում 24-ժամյա հոլտեր քննություն՝ բացառելով հնարավոր բոլոր էկզոգեն գործոնների ազդեցությունները։ Տրամադրել ամբողջական (24-ժամյա) զարկերակային ճնշման և սրտի կծկման հաճախության տվյալները։

«Ա» կետին են վերաբերում`

1) հիպոտենզիվ տիպի ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիա. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից կայուն ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված.

2) հիպերտենզիվ տիպի ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիա. ԶՃ-ն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 140-ից 180 մմ սս ), առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն.

3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը կայուն միտված է հաճախասրտության (120 զարկից ավելի` ըստ ԷՍԳ-ի, 180-ից ավելի` ըստ Հոլտեր-մոնիտորինգի և շուրջօրյա միջին ռիթմը 100 զարկ և ավելի) և առկա է կայուն կարդիալգիա` վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա.

4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը կայուն միտված է հազվասրտության (50 զարկից պակաս` ըստ ԷՍԳ-ի և 36-ից պակաս` ըստ Հոլտեր-մոնիտորինգի):

Ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում I և II սյունակներով փորձաքննվողները, համապատասխանաբար` ըստ 26-րդ և 27-րդ հոդվածների «գ» կետերի, ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

«Բ» կետին են վերաբերում՝

1) հիպոտենզիվ տիպի չափավոր ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից ոչ կայուն ցածր է, հազվադեպ ուշագնացություն, սրտի ռիթմը աննշան խանգարված է, վեգետոանոթային խանգարումները արտահայտված են աննշան.

2) հիպերտենզիվ տիպի չափավոր ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 130-ից 160մմ սս), առկա են վեգետոանոթային բնույթի աննշան, ոչ կայուն դրսևորումներ.

3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի չափավոր ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը միտված է անցողիկ հաճախասրտության (մինչև 120 զարկ` ըստ ԷՍԳ-ի և մինչև 180` ըստ Հոլտեր-մոնիտորինգի).

4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի չափավոր ՍՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը միտված անողիկ հազվասրտության (60-50 զարկ` ըստ ԷՍԳ-ի և 36-ից ավելի` ըստ Հոլտեր-մոնիտորինգի):

«Գ» կետին են վերաբերում 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը` մինչև 140 և դիաստոլիկը` մինչև 90մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:

Զորակոչիկների մոտ սոմատիկ և վարակիչ հիվանդությունների բացակայության դեպքում շարունակվող երկարատև (2 ամիս և ավելի) սուբֆեբրիլիտետի (37,2-37,6.0C) դեպքում նրանց տրվում է տարկետում` 6 ամիս ժամկետով: Զորակոչիկը պարտավոր է զինկոմիսարիատ ներկայացնել ամբուլատոր քարտը` դինամիկ ջերմաչափման տվյալներով: Ոչ մշտական սուբֆեբրիլիտետով ուղեկցվող ՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայով անձինք փորձաքննվում են «բ» կետով:

Անհրաժեշտության դեպքում ՍՍՀ սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայով զինծառայողների լիարժեք բուժման և վերականգնման նպատակով կարող է հատկացվել ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)` կիրառելով 26-րդ հոդվածի «ե» կետը:

(28-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։