Անցնել բովանդակությանը

Հոդված 84

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 84.

Ներառում է տեսողական նյարդի` որևէ պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:

Տեսողական նյարդի սուբատրոֆիայի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` կախված աչքի գործառույթից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): Տեսադաշտերի կայուն նեղացումը երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից միջև 30 աստիճան, վերաբերում է «ա» կետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացում մեկ աչքում վերաբերում է «բ» կետին:

Երկու աչքի ստորին և արտաքին սահմաններից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքում բոլոր սյունակներով եզրակացություն է կայացվում «ա» կետով:

«Բ» կետին է վերաբերում նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիկսացիոն կետից 3045 աստիճան:

«Գ» կետին են վերաբերում հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում: Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը` ըստ «գ» կետի զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, եթե տեսադաշտի սահմանները չեն փոփոխվել։

Զույգ աչքի տեսողական գործառույթը խանգարող կայուն հեմիանոպտիկ սկոտոմայի առկայության դեպքում V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես, իսկ այլ սյունակներով փորձաքննվողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:

Մասնագիտական գործունեությունը դժվարացնող կայուն համակենտրոն սկատոմաների առկայության դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ հաշվի առնելով զինվորական մասնագիտությունը և տեսողական օրգանի գործառույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։