Անցնել բովանդակությանը

Հոդված 68

գործել է մինչև 2024-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 68.

«Ա» կետին են վերաբերում կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ և մուտացիոն լարինգիտը, ձայնալարերի պարեզները և պարալիչը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները և բարորակ նորագոյացությունները, խոսքային ամբողջ ապարատն ընդգրկող բարձր աստիճանի կակազությունը և թլվատությունը։

Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության՝ ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև՝ լոգոպեդի) խորհրդատվությունը։ Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով։ Զինծառայողների փորձաքննական եզրակացության համար նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը՝ նշելով, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա։

«Գ» կետին են վերաբերում ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ), ինչպես նաև ֆունկցիոնալ աֆոնիաները: Թեթև կակազություն և թլվատություն ունեցող՝ I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։