Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 10. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

1. Կատարողական վարույթի մասնակցի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի վավերացրած լիազորագրով կամ հարկադիր կատարողի ներկայությամբ ստորագրված հասարակ գրավոր լիազորագրով, եթե՝

1) ֆիզիկական անձը լիազորել է փաստաբան չհանդիսացող ներկայացուցչին.

2) լիազորագիրը տրվել է վերալիազորման կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված դեպքերում ներկայացուցչի լիազորությունները կարող են հավաստվել հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով՝ այն հատուկ պահանջների պահպանմամբ, որոնք սահմանված են օրենքով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով և այդ կազմակերպության կանոնադրությամբ։

3. Օրինական և ի պաշտոնե ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են նրանց կարգավիճակը հավաստող փաստաթղթերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։