Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 20 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

Հոդված 116. Վարչական և քրեական պատասխանատվությունը կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 116. Վարչական և քրեական պատասխանատվությունը կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար

1. Եթե կատարողական վարույթի իրականացման առնչությամբ կատարողական վարույթի սուբյեկտների կամ այլ անձանց գործողությունները կամ անգործությունը պարունակում են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ, ապա հարկադիր կատարողը (Ծառայությունը)՝

1) իր որոշմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, եթե նման միջոցներ կիրառելու իրավասությունն օրենքով վերապահված է հարկադիր կատարողին.

2) իր իրավասության սահմաններում նախաձեռնում է այլ մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգ.

3) օրենքով սահմանված կարգով ներկայացնում է առերևույթ հանցանքի մասին հաղորդում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։