Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 41. Հարկադիր կատարման միջոցները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 41. Հարկադիր կատարման միջոցները

1. Հարկադիր կատարման միջոցներն են՝

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը.

2) պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) պարտապանին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ անձանց որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

5) պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելը, եթե պարտավորությունից չի բխում, որ այն կարող է կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ.

6) պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները.

7) ֆիզիկական հարկադրանքը։

2. Մեկ կատարողական վարույթով կարող են կիրառվել հարկադիր կատարման մեկից ավելի միջոցներ՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պարտավորության էությանը։

3. Օրենքով նախատեսված դեպքերում պարտապան չհանդիսացող անձանց նկատմամբ կատարողական գործողություններն իրականացվում են հարկադիր կատարման միջոցների կիրառման ընդհանուր և հատուկ կանոններով, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ հարաբերության էությունից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։