Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Պատշաճ ծանուցումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պատշաճ ծանուցումը

1. Կատարողական վարույթի փաստաթղթերը համարվում են պատշաճ կարգով հանձնված, եթե դրանք ուղարկվել, տրամադրվել կամ հանձնվել են սույն գլխով սահմանված կարգով, իսկ դրանց հասցեատերերը համարվում են պատշաճ ծանուցված՝

1) փաստաթուղթն էլեկտրոնային հաղորդակցության համապատասխան համակարգում կամ հարթակում տեղադրվելու կամ այդ համակարգի միջոցով հասցեատիրոջ համար դրա հասանելիությունն ապահովելու հաջորդ օրը.

2) եթե էլեկտրոնային հաղորդակցությունը ենթադրում է միայն էլեկտրոնային փոստով ծանուցում, ապա հաղորդագրությունն ուղարկվելու հաջորդ օրը՝ պայմանով, որ առկա է այն ստանալու մասին հասցեատիրոջ կամքից անկախ ձևավորվող էլեկտրոնային հավաստում՝ անկախ հաղորդագրությունը հասցեատիրոջ կողմից փաստացի կարդալուց.

3) փաստաթուղթն առձեռն հանձնվելու օրը.

4) փոստային առաքանին հասցեատիրոջ կողմից ստանալու կամ այն ստանալուց հրաժարվելու օրը.

5) փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուն հաջորդող հինգերորդ օրը։

2. Կատարողական վարույթի մասնակիցները պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի հարուցումից հետո իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում փաստաթուղթը հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։