Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 15 · ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 95. Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 95. Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը

1. Եթե կատարողական վարույթով կամ արտադատական կարգով գրավառուի պահանջը բավարարվելուց և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները գանձելուց հետո Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին առկա է գրավի առարկայի իրացման գումարի մնացորդ, ապա այդ մնացորդի և դրա չափի վերաբերյալ հարկադիր կատարողը ծանուցում է պահանջատեր չհանդիսացող այն անձանց, որոնք մինչև գրավի առարկայի իրացումը դրա նկատմամբ ունեցել են հաջորդող գրավի՝ հանրային գրանցամատյաններում գրանցված (հաշվառված) իրավունքներ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց երկու ամիս հետո հարկադիր կատարողը դեպոզիտ հաշվին մնացած դրամական միջոցները բաշխում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե նրան չի ներկայացվել դա բացառող դատական ակտ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։