Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 18 · ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 107. Վտարումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 107. Վտարումը

1. Վտարումը կատարման ենթակա ակտում նշված անշարժ գույքը պարտապանից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված օգտագործման իրավունք կամ օրենքի հիման վրա անկախ գրանցումից ճանաչվող օգտագործման իրավունք չունեցող անձանցից և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված անշարժ գույքից օգտվելն արգելելն է:

2. Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է հարկադիր վտարման օրվա և ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունն արգելք չեն կատարողական գործողություններն իրականացնելու համար:

3. Պարտապանի բացակայությամբ վտարում իրականացնելիս հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի ամբողջ գույքի գույքագրումը՝ հետագայում անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրա պահպանությունը սույն օրենքով սահմանված կարգով։

4. Հարկադիր կատարողը կարող է վտարման մասին որոշում կայացնել նաև սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում։

5. Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման դեպքում գույքի նոր սեփականատիրոջ դիմումով հարկադիր կատարողը կայացնում է վտարման մասին որոշում, եթե նախկին սեփականատերը կամ օգտագործման իրավունք չունեցող անձինք հարկադիր կատարողի սահմանած ժամկետում հրաժարվում են ազատել անշարժ գույքը։ Գույքի նոր սեփականատերը նման պահանջով հարկադիր կատարողին կարող է դիմել տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։