Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՎԱՐՏԸ ԵՎ ԿԱՐՃՈՒՄԸ

Հոդված 58. Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 58. Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը

1. Կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները վարույթի կասեցման ժամանակահատվածում պահպանվում են, բացառությամբ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են։

2. Կատարողական վարույթը կարող է կասեցվել մի մասով, եթե կասեցման հիմքը վերաբերում է միայն այդ մասին։

3. Կասեցված կատարողական վարույթով կարող են իրականացվել լրացուցիչ կատարողական գործողություններ՝ առանց վնասելու կատարողական վարույթի կասեցման նպատակին, այդ թվում՝ վարույթի վերսկսման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով։

4. Կասեցված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1) վերացել են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները.

2) սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված կատարողական վարույթով հնարավոր է դարձել շարունակել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարումը.

3) ծագել է կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու հիմք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։